«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Փարիզի Նորաձևության շաբաթվա 13 կտավները

Փարիզի Նորաձևության շաբաթվա 13 կտավները
28.01.2018 | 14:54

Փարիզում երեկ ավարտվել է Բարձր նորաձևության շաբաթվա ցուցադրությունը, որի առանձնահատկությունն է դարձել հանրահայտ նկարիչների կտավների հերոսների հանդերձանքի վերարտադրումը:

Ստացվել են սքանչելի կերպար-կտավ-զգեստներ:

Լուսանկարներ

. .
  •    Պիեր Օգյուստ Ռենուար, «Նինին՝ այգում» և կերպար Armani Privé-ի հավաքածուից
  •  Գուստավ Կլիմտ, «Մարի Հենենբերգի դիմանկարը» և կերպար Giambattista Valli-ի հավաքածուից
  • Կլոդ Մոնե, «Մադամ Մոնեն ընկերուհու հետ այգում» և կերպար Chanel-ի հավաքածուից
  • Օգյուստ Տուլշմուշ, «Հայելի» և կերպար Alexis Mabille-ի հավաքածուից
  • Ջոն Ուիլյամ Գոդվարդ, «Ֆլաբելիֆերա (հովհարով ստրկուհին)» և կերպար Schiaparelli-ի հավաքածուից
  • Գուստավ Կլիմտ, «Կույսերը» և կերպար Chanel-ի հավաքածուից
  • Վալենտին Քեմերոն Փրինսեփ, «Ծաղկավաճառուհին» և կերպար Chanel-ի հավաքածուից
  • Ջոն Սինգեր Սարջենթ «Էլսի Փալմերի դիմանկարը» և կերպար Schiaparelli-ի հավաքածուից
  • Շառլ Ժոզեֆ Ֆրեդերիկ Սուլակրուա, «Զրույց» և կերպար Valentino-ի հավաքածուից
  • Ֆրիդրիխ Կարլ Ֆրիսկե, «Կեսօրին» և կերպար Chanel-ի հավաքածուից
  •  Վալենտին Քեմերոն Փրինսեփ, «Լեդի Բեթին» և կերպար Giambattista Valli-ի հավաքածուից
  • Միխայիլ Վրուբել, «Կարապ թագուհին» և կերպար Zuhair Murad-ի հավաքածուից
  • Սոֆոնիսբա Անգլիսոլա, «Միանձնուհու դիմանկարը» և կերպար Schiaparelli-ի հավաքածուից
Դիտվել է՝ 2277

Մեկնաբանություններ